ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նոստրադամուսը 2015-ին կանխատեսել է նախագահների սպանություն

Նոստրադամուսը 2015-ին կանխատեսել է նախագահների սպանություն
17.01.2015 | 22:24

2015-ի կանխատեսումներում նշանավոր ֆրանսիացին թվարկել է անհավանական ու գլոբալ իրադարձություններ: 2015-ին մահափորձերի ու ռազմական կոնֆլիկտների հետևանքով չորս երկրների նախագահներ կզոհվեն:
Գերմանիան ու Ֆրանսիան կտուժեն տնտեսական ճգնաժամից: ԱՄՆ-ին սպասում է հումանիտար ճգնաժամ՝ հնարավոր է հզոր երկրաշարժ: Բնական աղետներ կլինեն և Իտալիայում, կարթնանա Վեզուվը:
Նաստրադամուսը կանխատեսել է նաև անհնարը՝ աշխարհում կվերանան հարկերը,
հարություն կառնեն հանգուցյալները և կհայտնագործվի երկարակեցության էլիքսիրը, որի շնոհիվ մարդիկ կարող են 200 տարի ապրել, սակայն նրանք կշարունակեն երիտասարդ մեռնել՝ արևի ճառագայթման պատճառով: Կվերանա լեզվական արգելքը՝ տարբեր ազգերի մարդիկ կհասկանան ոչ միայն միմյանց, այլև կենդանիներին:

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ